1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չինացի միգրանտը փորձել Է ԱՄՆ ներթափանցել լվացքի մեքենայի մեջ

Չինացի միգրանտը փորձել Է ԱՄՆ ներթափանցել լվացքի մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՉԺՀ-ի 11 քաղաքացիների, որոնք փորձել են անօրինականորեն Միացյալ Նահանգների տարածք ժամանել տարբեր կահկարասիների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Նշվում Է, որ ամերիկացի սահմանապահները կանգնեցրել են Մեքսիկայից ժամանող բեռնատարը Սան Դիեգոյի (Կալիֆոռնիայի նահանգ) ուղեմուտքում: Ներսում նրանք հայտնաբերել են 11 չինացի միգրանտների, որոնք թաքնվել Էին զանազան կահկարասիներում, այդ թվում՝ լվացքի մեքենայի, սնդուկի եւ կոմոդի մեջ: ԱՄՆ-ի սահմանապահ-մաքսային ծառայության տվյալներով՝ միգրանտներից ոչ ոք լրջորեն չի տուժել: Նրանք բոլորը ձերբակալված են: Բեռնատարի ղեկին եղել Է ԱՄՆ-ի 42-ամյա քաղաքացի, նա կալանավորված Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]