Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի գործակցությունը

ՌԴ Տուլայի մարզը հետաքրքրված է ակտիվացնելու Հայաստանում բազմակողմանի 
գործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի,  գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Տուլայի մարզի պատվիրակության անդամները, առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցություն իրականացնելու նպատակով, ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես` նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության և պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտների կազմակերպությունների` հայկական կողմի համար հնարավոր հետքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հետաքրքիր նախագծերի ներկայացման համար և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առևտրատնտեսական ոլորտին առնչվող համապատսխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը և նշել, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցությանը՝ նպաստելով կապերի խորացմանը և ընդլայնմանը:

Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]