Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աֆղանստանում ավելի քան 50 մարդ Է տուժել ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ իրականացված պայթյունից. «Սինհուա»

Աֆղանստանում ավելի քան 50 մարդ Է տուժել ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ իրականացված պայթյունից. «Սինհուա»

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 50 մարդ Է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով: Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ բոոր տուժածները խաղաղ բնակիչներ են: Նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվում: Ինչպես գրում Է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանում ՆԱՏՕ-ի«Վճռորոշ աջակցություն» խաղաղապահ առաքելության հայտարարությանը, հարձակվողների թիրախը եղել Է ոչ թե դաշինքի ավտոշարասյունը, այլ Բաղրամի ավիաբազայի, որը ԱՄՆ-ի զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի զորքերի խոշորագույն ռազմակայանն Է Աֆղասնտանի տարածքում, մերձակայքում գտնվող բուժհաստատությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]