Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պենտագոնը դադարեցրել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT

Պենտագոնը դադարեցրել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների ուսուցումը. NYT
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը հայտարարել Է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել Է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը:
Ավելի վաղ «Ասոշիեյտեդ Պրես» գործակալությունը հաղորդել Էր Սաուդյան Արաբիայից ավելի քան 300 ուսանողների համար թռիչքային պատրաստության պարապմունքները ժամանակավորապես դադարեցնելու՝ իշխանությունների որոշման մասին, որոնք ռազմական ավիացիա են ուսումնասիրում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Դեւիդ Նորքվիսթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է, որ սահմանափակումները կվերաբերեն 852 սաուդացի ուսանողների, որոնք ռազմական պատրաստությամբ են զբաղվում ԱՄՆ-ում:
Դեկտեմբերի 6-ին Ֆլորիդայի ռազմակայանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել Է չորս մարդ, ներառյալ կրակողը, եւ ութ մարդ վիրավորվել Է: Հարձակվողը եղել Է Սաուդյան Արաբիայի զինծառայող Մուհամեդ Սայիդ ալ Շամրանին, որն ուսուցում Էր անցնում ռազմակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]