1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ի հերթական նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:

Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40  հարց: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցավ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած նիստում ընդունվեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանի նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկեցին մի շարք օրենքների նախագծեր: Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին նաև Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը:

Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունեցին Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջին ընթերցմամբ ընդունեցին նաև ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը, և որոշեցին փաթեթի քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]