Բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2020 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ ընտրանու մրցակիցներն են Ալբանիայի, Կոսովոյի, Սան Մարինոյի, Ջիբրալթարի և Մալթայի հավաքականները:
Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 11-19-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում։