Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հողը ոչ մի դեպքում չպետք է անտեր մնա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հողը ոչ մի դեպքում չպետք է անտեր մնա

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողերն արդյունավետ կառավարելու նպատակով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարելու, ինչպես նաեւ անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը կազմակերպել կառավարության սահմանած կարգով։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում արդյունավետ կառավարել գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այլեւ միտված է զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները հողերի վարձավճարի, հողի եւ գույքի հարկերի հաշվին։

«Պետական եւ համայնքային սեփականության շատ հողեր են օտարվել, որոնք տասնյակ տարիներ չեն մշակվել սեփականատերերի կողմից, երբեմն նրանք հեռացել են երկրից եւ շատ դեպքերում չգիտենք՝ ո՞ւմ հողն է, իրավահաջորդներ չկան։ Արդյունքում գույքահարկ չի մուծվում, վնաս են կրում թե՛ համայնքը, թե՛ պետությունը։ Սա լրջագույն խնդիր է, հաշվի առնելով Հայաստանի սակավահող պայմանները»,- մանրամասնեց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]