Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԲԷՑ-երի զարգացումը՝  ռազմավարական խնդիր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԲԷՑ-երի զարգացումը՝  ռազմավարական 
խնդիր

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման ցանցերը պետական սեփականություն են եւ դրանց բնականոն զարգացումն էներգետիկայի բնագավառի ռազմավարական նշանակության խնդիրներից է։ Հիմա էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարական ծրագիրն է քննարկվում: Ի՞նչ տեղ է ԲԷՑ-երին հատկացված այս ծրագրում, ի՞նչ ծրագրեր են նախանշված ոլորտում, ի՞նչ միջոցներով: Այս եւ այլ հարցերի պարզաբանումն ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին:

Ըստ այդմ, նախատեսված է 110 կՎ լարման «Չարենցավան-3», «Վանաձոր-1» եւ 220 կՎ լարման «Զովունի» ենթակայանների ամբողջական վերակառուցումը: «Չարենցավան-3»-ի վերակառուցումը 2022 թ. է նախատեսված, «Վանաձոր-1»-ինը՝ հաջորդ տարի, իսկ «Զովունունը»՝ 2023 թ.: 

Ասիական զարգացման բանկի կողմից` «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում» վարկային համաձայնագրով տրամադրված միջոցներից շուրջ 23,4 մլն դոլար գումարի շրջանակներում նախատեսված է վերակառուցել 220 կՎ լարման «Ագարակ-2» փոխանջատիչ կետը՝ դարձնելով այն ենթակայան (2020 թ.) եւ  «Շինուհայր» (2021 թ.) ենթակայանը: Ինչպես նաեւ SCADA կապի ու ավտոմատացման համակարգի ներդրումային ծրագրի 2-րդ փուլը:

Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ (107,9 մլն եվրո գումարի մասին է խոսքը) կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը (2021թ.): Այլ ներդրումներ էլ կան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ