Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է ձմեռային զորակոչին

Գեղարքունիքի մարզը նախապատրաստվում է ձմեռային զորակոչին

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում քննարկվեցին եւ ամփոփվեցին 2019 թվականի ամառային զորակոչի արդյունքները, ինչպես նաեւ՝ 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանի զեկուցման համաձայն` 2019-2020 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են առանց խոչընդոտների, եւ կարվի առավելագույնը՝ պլանային նախնական առաջադրանքը կատարելու համար:
Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց 2019 թվականի ամառային զորակոչին ներգրավված բոլոր կազմակերպությունների ղեկավարներին՝ զորակոչի ընթացքում արդյունավետ համագործակցելու եւ բարձր ցուցանիշ ապահովելու համար ու հույս հայտնեց, որ նույն ձեռքբերումները կպահպանվեն նաեւ ձմեռային զորակոչի ժամանակ: Մարզպետը հանձնարարեց զորակոչի աշխատանքներում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներին՝ իրենց լիազորությունները կատարել օրենքի տառին համապատասխան եւ բացառել նորակոչիկների բժշկական հետազոտման, շարասյունների ուղեկցման, տեղամասերում կարգ ու կանոնի պահպանման եւ այլ խնդիրների հետ կապված որեւէ բացթողում:
Ձմեռային զորակոչը Գեղարքունիքի մարզում կմեկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին: Զորակոչի ընթացքին կհետեւեն Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցները:

Խոսրով Խլղաթյան




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ