Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի կառավարմանն առնչվող նախագիծը

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի 
կառավարմանն առնչվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Կարեն Իսախանյանի՝ առաջարկվող փոփոխությամբ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից օտարվում, ինչպես նաև անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրվում են ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Նախագիծը կյանքի կոչվելով՝ հնարավորություն կընձեռվի գյուղատնտեսական նշանակության հողամասերն արդյունավետ կառավարել և զգալիորեն ավելացնել տեղական բյուջեի եկամուտները՝ հողերի վարձավճարի, հողի և գույքի հարկերի հաշվին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]