Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորի ընկերոջը հարվածած ու սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է

ԱԺ պատգամավորի ընկերոջը հարվածած ու սպառնալիքներ հնչեցրած անձը 
ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները բերման են ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը հարվածած և պագամավորի հասցեին սպառնալիքներ հնչեցրած անձին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել, ըստ որի' ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ «Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում մյուս անձը՝ Գյումրու բնակիչ 23-ամյա երիտասարդը, դեկտեմբերի 10-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Մուշի բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]