Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Արգենտինայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական կապերի խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Արգենտինայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական 
կապերի խորացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ֆելիպե Սոլան (Felipe Solá) դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ջերմ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ են արձանագրել հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել երկկողմ հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերը:

Գրիգոր Հովհաննիսյանը և Ֆելիպե Սոլան մտքեր են փոխանակել Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ և քննարկել առևտրատնտեսական կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: 

Արգենտինայի արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլան, իր հիացմունքը հայտնելով հայ ժողովրդի հնագույն պատմության և իր ապագան կերտելու ունակության առնչությամբ, վերահաստատել է Հայաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները շարունակելու և տնտեսական համագործակցությունն առավել սերտացնելու Արգենտինայի հանձնառությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]