Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են հայտնաբերել

Չինական դամբարանում հնագետները 500 տարվա վաղեմության հավկիթներ են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնում պեղումների արդյունքում հնագետները 500 տարվա վաղեմության, ամբողջովին պահպանված հավի ձվեր են հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սինխուա» լրատվական գործակալությունը:

«Կճեպն անվնաս է մնացել այն բանի շնորհիվ, որ հավկիթները գտնվել են փակ տարածքում, որտեղ ջերմաստիճանն ու խոնավությունը կայուն են եղել»,- պատմել է հնագիտական խմբի համակարգող Յունմեյ Տանը:

Հնագիտության մեջ հազվագյուտ երևույթ է դամբարանում չկոտրված հավկիթներ հայտնաբերելը: Պատմաբանները դեռ միակարծիք չեն այն հարցի շուրջ, թե ինչու են հավկիթները թողնվել դամբարաններում: Վարկածներից մեկի համաձայն՝ հավկիթները հարատևության և կյանքի շարունակականության խորհրդանիշն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]