Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մարտ

Մահացել Է Roxette-ի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը

Մահացել Է Roxette-ի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 61 տարեկան հասակում մահացել Է Roxette շվեդական խմբի մեներգչուհի Մարի Ֆրեդրիկսոնը: Այդ մասին դեկտեմբերի 10-ին հայտնել Է Expressen թերթը՝ վկայակոչելով խմբի մենեջերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորը վշտով հայտնում ենք, որ մեր ամենատաղանդավոր ու սիրելի արտիստուհիներից մեկը հեռացել Է մեզանից: Մարի Ֆրեդրիկսոնը մահացել Է դեկտեմբերի 9-ի առավոտյան՝ հիվանդությունից»,-հրատարակությունը մեջբերում Է կոլեկտիվի մենեջեր Մարի Դիմբերգի խոսքը:
2002 թվականին Ֆրեդրիկսոնի մոտ հայտնաբերել Էին գլխուղեղի ուռուցք, երգչուհուն հաջողությամբ վիրահատել են: Բուժընթացից հետո նա վերադարձել Է աշխատանքի, բայց 2015 թվականի սեպտեմբերին խոստովանել Է, որ ինքը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, իսկ երբեմն Էլ դժվարությամբ Է քայլում: 2016 թվականին Roxette-ը չեղարկեց շրջագայությունը խմբի 30-ամյակի կապակցությամբ:
Roxette-ը ստեղծել են Ֆրեդրիկսոնը եւ Փեր Գեսլեն 1986 թվականին: Խմբի ամենահայտնի կոմպազիցիաներից մեկը դարձել Է It Must Have Been Love (Christmas For The Broken-Hearted) երգը, որը թողարկվել Է 1987 թվականի նոյեմբերին: Փոխված տարբերակով այն տեղ Է գտել «Սիրունիկը» (1990 թ.) հոլիվուդյան ֆիլմի սաունդթրեքում: Ավելի ուշ հայտնվել են բազմաթիվ այլ կոմպոզիցիաներ, այդ թվում՝ The Look-ը, Listen To Your Heart-ը, Joyride-ը, How Do You Do!-ն, Spending My Time-ը, որոնք լայն տարածում են գտել:
Իր պատմության ընթացքում շվեդական կոլեկտիվը տվել Է 557 համերգ: Roxette-ի չորս երգեր առաջին տեղն են զբաղեցրել Billboard ամերիկյան չարթերում: Ընդամենը երգչուհին թողարկել Է ութ ստուդիական ալբոմ, վերջինը՝ 2013 թվականին:
Խմբի կողմից վաճառված ալբոմների ընդհանուր թիվը գերազանցում Է 75 մլն օրինակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ