Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել

Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում Է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը: Այդ մասին հայտնել Է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը վերաբերում Esso եւ Total ընկերությունների գործարաններին»,-ընդգծել Է սինդիկատի ներկայացուցիչ Էմանուել Լեպինը:
Երկրի Դոնժ հարավային կոմունայում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը դեկտեմբերի 10-ին աշխատում Էր սովորական ռեժիմով, վերստին միացել Է 24-ժամյա գործադուլին: «Նավթամթերքների փոխադրումը խողովակաշարերով, նավերի, գնացքների ու բեռնատարների օգնությամբ, ընդհատված Է: Ոչ մի կաթիլ վառելիք դուրս չի գա ձեռնարկությունից»,-նշել են «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում»:
Արհմիությունները նաեւ կոչ են արել լlectricitռ de France (EDF) Էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին՝ միանալ բողոքի նոր օրվան, մոբիլիզացնելով ընկերության բազմաթիվ աշխատողների, ինչպես դա եղավ անցած շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ