Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը հանդիպումը լավ առիթ է համարել քննարկելու առկա ծրագրերի ընթացքն ու համատեղ անելքները: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբեր ամսին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: Պաուլո Սպանտիգատին անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]