Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բադասյանն ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

Բադասյանն ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական 
հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը կարևորել է IRZ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել Նախարարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները, որոնք  վերաբերել են քրեակատարողական օրենսդրության հետագա կատարելագործմանը՝ ենթաօրենսդրական ակտերի մակարդակում: Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ կարևորել է նաև Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերով առաջարկվող կարգավորումները: Այդ համատեքստում, նախարարը տեղեկացրել է, որ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը մինչև տարեվերջ կուղարկվեն ՀՀ վարչապետի աշխատակազմ, իսկ Քրեակատարողական օրենսգրքի նախագծի ընդունումը կիրականացվի նշված երկու օրենսգրքերի կիրառմանը զուգահեռ:

IRZ-ի ներկայացուցիչ Ֆրանկ Հուփֆելդը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և վերահաստատել կազմակերպության փոխգործակցության պատրաստակամությունը՝ մի շարք ոլորտների զարգացմանն աջակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված կադրային նոր քաղաքականության շրջանակում, քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների պատրաստման, ինչպես նաև ՔԿՀ-ներում պատիժ կրող և պրոբացիայի շահառու անչափահասների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի ներդրման ու վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների փորձի ուսումնասիրության հնարավորությունները:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]