Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները դասընթացներ են կազմակերպել դպրոցականների համար

Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները դասընթացներ են 
կազմակերպել դպրոցականների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի Ականների վտանգի իրազեկման մասնագետները 1 տարվա ընթացքում դասընթացներ են կազմակերպել Տավուշի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի դպրոցականների  համար:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: Դասընթացներին ավելի քան 11024 աշակերտ և ուսուցիչ է մասնակցել: Նրանք արդեն տիրապետում են անվտանգ վարքագծի կանոններին:

Ականների վտանգի իրազեկման բաժնի մասնագետները նաև թարմացրել են ականից տուժած անձանց տվյալների բազան: 2019 թվականի ընթացքում շուրջ 70 անձի վերաբերյալ տեղեկատվություն են հավաքել:

Ականի պայթյունից տուժած անձինք պարբերաբար տարբեր ծրագրերում են ընդգրկվում՝ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի և մի շարք կառույցների գործակցության արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]