Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը. Փաշինյանը ներկայացրեց 2020թ. անելիքները

ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը. Փաշինյանը ներկայացրեց 
2020թ. անելիքները

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսված դրույթը, ըստ որի` տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողները կազատվեն հարկային պարտավորություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 10-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հունվարի 1-ից որևէ մեկի կողմից ՀԴՄ կտրոն չթողարկելը ներման ենթակա չի լինի:

«2020թ. հունվարի 1-ից ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ չտպելու որևէ պարագա, որը բարոյական, սոցիալական կամ այլ առումներով ներման ենթակա լինի: Մեր նպատակը մարդկանց հարկային պարտավորությունների տակ մտցնելը չէ: Ստվերային տնտեսություն կրճատելու, մեր բյուջեի եկամուտներն էլ ավելի մեծացնելու համար մենք պետք է շատ խիստ, կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերենք և այդ պայմանավորվածությունները իրականացնենք: ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Բյուջետային նոր մոտեցումների արդյունքում մենք մեր բանակում հսկայական փոփոխություններ ենք արել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ փոքր օբյեկտներում ՀԴՄ-ներ չխփելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաև խոշոր ձեռնարկություններում:

2019թ. հունվար-նոյեմբերի ամիսներին 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատությամբ դուրս է գրվել 106 մլն 609 հազար 299 ՀԴՄ կտրոնով ավելի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]