Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲԴԽ-ն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

ԲԴԽ-ն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական 
հիմնադրամի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն ընդունեցին Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավ-արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին, ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթին և   Հայաստանում IRZ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, նկատեց, որ Խորհուրդն իր գործունեության ընթացքում իր սահմանադրական լիազորությունների իրականացումից զատ, առանձնակի կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը՝ ոչ միայն լավագույն փորձի տեղայնացման, այլև Հայաստանում երազելի դատական իշխանություն կառուցելու ճանապարհին միջազգային գործընկերների աջակցության համատեքստում:

Հանդիպմանը քննարկվեցին դատավորի թեկնածուների ուսուցման և գործող դատավորների վերապատրաստման գործընթացի ճիշտ կազմակերպմանը, դասընթացների թեմատիկ նորացմանը, արդարադատության կառավարման գերմանական ժամանակակից համակարգերին, դատական իշխանության բյուջետավորման և արդարադատության ինքնարժեքի հաշվարկմանը, վճարման կարգադրությունների և պարզեցված վարույթների եվրոպական ու գերմանական փորձին, վարչական գործերով հաշտարարության ինստիտուտի ներդրման և արդարադատության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների գործիքների կիրառման գերմանական փորձին առնչվող հարցեր:  

Խորհրդի կողմից առանձնակի կարևորվեց դատավորների բարեվարքության ստուգման վերաբերյալ գերմանացի փորձագետների հետ սեմինար-հանդիպումների կազմակերպման առաջնահերթությունը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում շեշտեց, որ կարիք ունեն փորձագիտական կարծիքի, որպեսզի բարեվարքության ստուգման գործընթացը լինի թափանցիկ և հասկանալի բոլոր կողմերի համար:  

Ֆրանկ Հուփֆելդը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին հյուրընկալության և արդյունավետ քննարկման համար, ընդգծեց իրենց պատրաստակամությունը ներկայացված թեմաների շուրջ առաջիկա համագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am