Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էր ավելի քան 250 հայ մարզիչ և եվրոպացի բարձրակարգ մասնագետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆուտբոլի ֆեդերացիան: Առաջինը ելույթ ունեցավ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսեց նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR - Video assistant referee) մասին: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշեց, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:

Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին: 

Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսեցին ինտեգրալ մարզումային գործընթացի մասին: ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:

Օրվա վերջում փակման խոսքով հանդես եկավ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր հանձնեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]