Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մանկավարժական համալսարանում բացվել է չինական մշակույթի կենտրոն

Մանկավարժական համալսարանում բացվել է չինական մշակույթի կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց չինական մշակույթի կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ վերջին տարիներին որոշակի համագործակցություն է հաստատվել ՀՊՄՀ-ի և Չինաստանի մի շարք ԲՈւՀ-երի միջև:

«Մենք համագործակցում ենք Չինաստանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Չունցինի համալսարանի, Տյանցզինի և Նանկինի մանկավարժական համալսարանների հետ: Այսօր չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսումնասիրվում է մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում և նույն հաստատության հիմնական դպրոցում»,- շեշտեց Միրզախանյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգը՝ ողջունելով ներկաներին, կարևորեց ՀՊՄՀ-ում չինական մշակույթի կենտրոնի բացումը:

«Նմանատիպ կենտրոնների բացումը կնպաստի նրան, որ հայերն ավելի լավ ճանաչեն չինական մշակույթն ու ավանդույթները, նույնն էլ անհրաժեշտ է իրականացնել մեր երկրում՝ Չինաստանում: Մեր երկրների միջև եղած հարաբերությունները շատ ակտիվ զարգանում են»,- ասաց Էրլունգը և հավելեց, որ այդ կենտրոնի բացումը շատ կարևոր է ուսանողների համար:  

Միջոցառման ժամանակ Մանկավարժական համալսարանի հիմնական դպրոցի սաները Ամանորի թեմատիկայով բանաստեղծություններ արտասանեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]