Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

 ՀԱԷԿ-ը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանը գործում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հեռակա արձագանքելով Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ստահոդ հայտարարություններին, թե իբր ՀԱԷԿ-ը տարածաշրջանի համար վտանգ է ներկայացնում

«Ատոմակայանը գործում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան: Եվ գործողություններն ու միջազգային կառույցների կողմից տված բարձր գնահատականը խոսում են այն մասին, որ մտահոգությունները տեղին չեն»,-ասաց Պապիկյանը:

Դեկտեմբերի 8-ին հայկական պատվիրակության ջանքերով տապալվել էին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի (Հայկական ատոմային էլեկտրակայան) փակման հարցը դնելու փորձերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]