Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդերլանդներում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների հիշատակը

Նիդերլանդներում ոգեկոչեցին 75 տարի առաջ Կարմիր բանակի զոհված հայ զինվորների 
հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միդելհարնիսում դեկտեմբերի 9-ին  տեղի ունեցավ 75 տարի առաջ նացիստների կողմից գնդակահարված հայ զինվորների հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին ներկա էին Նիդերլանդներում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինը, Բելառուսի գործերի հավատարմատար Ստանիսլավ Վասիլևսկին, Խուրե-Աֆերլակենի փոխքաղաքապետ Թեա Բոտ-Ֆերհուֆենը, ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցիչ գնդապետ Սուրեն Դարբինյան, Նիդերլանդներում ՌԴ ռազմական կցորդ գնդապետ Միխաիլ Կլիմուկը, Նիդերլանդներում Ուկրաինայի ռազմական կցորդ կապիտան Վոլոդիմիր Դենիսովը, նիդերլանդահայ համայնքային կառույցների ղեկավարներ, Նիդերլանդներում գերության մեջ եղած հայ զինվորների ժառանգներ և նիդերլանդացի պատմաբաններ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից: 

Դիմելով ոգեկոչման արարողության մասնակիցներին՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նշեց, որ այս տարի Նիդերլանդներում մեծ շուքով տոնվող ազատագրման գործում իրենց ուրույն դերն են ունեցել նաև հայերը, ովքեր իրենց համախոհների հետ համատեղ պայքարել են նացիստների դեմ և շնորհակալություն հայտնեց Խուրե-Աֆերլակենի իշխանություններին հայ զինվորների հիշատակը հավերժ պահելու և հուշարձանին հոգատարությամբ վերաբերվելու համար։ «Խորհրդանշական է, որ այսօր նշվում է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը, որի հռչակման մասին որոշումը միաձայն ընդունվել է 2015թ. սեպտեմբերի 11-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում, և այստեղ նահատակված 7 զինվորներն իրենց ներդրումն են ունեցել ցեղասպան ռեժիմներից մեկի տապալման գործում», ասաց Տիգրան Բալայանը։

Արարողությունից հետո տեղի ունեցած հյուրասիրության ընթացքում պատմաբան Յորիս Ֆերստեխը ներկայացրեց ռազմագերիների պատմությունը, ըստ որի գնդակահարված ռազմագերիներից մեկն իրականում հրեա է եղել, սակայն հայ զինվորները նրան ներկայացրել են որպես հայ՝ այդպիսով շուրջ երեք տարի պահպանելով նրա կյանքը։

Ամստերդամի «Սուրբ հոգի» հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տարոն Թադևոսյանի կողմից նաև հոգեհանգստի կարգ մատուցվեց։

Տեղեկանք․ 75 տարի առաջ Նիդերլանդներում գործող դիմադրության շարժման հետ սերտ համագործակցող հայ ռազմագերիները ապստամբության փորձ էին կատարել, և հաջորդ օրն իսկ գնդակահարության ենթարկվել նացիստների կողմից։

Հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածում՝ Նիդերլանդների հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ, ընդհանուր առմամբ, Նիդերլանդներում շուրջ 4000 հայ ռազմագերի է եղել, ովքեր ամեն ինչ արել են նացիստների գործին վնասելու համար և սերտ կապերի մեջ են եղել նիդերլանդական դիմադրության շարժման հետ։ Խիզախությամբ և սառնասրտությամբ աչքի ընկնող հայերին հանձնարարվել են ամենաբարդ գործողությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]