Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանը (նստավայրը՝ Վատիկան) դեկտեմբերի 9-ին  իր հավատարմագրերը հանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին (Marcelo Nuno Duarte Rebelo de Sousa)։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Պաշտոնական արարողությանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի նախագահին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջույններն ու հավաստիացրեց, որ կգործադրի առավելագույն ջանքերը միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան, հաջողություն մաղթելով դեսպանին, խնդրեց իր ջերմ ողջույնները փոխանցել հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարությանն ու մեծապես կարևորեց աշխարհահռչակ պորտուգալահայ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամի գործունեությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]