Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուսաստանցի ֆուտբոլիստները Մունդիալին կարող են մասնակցել պայմանով  

Ռուսաստանցի ֆուտբոլիստները Մունդիալին կարող են մասնակցել պայմանով

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է իրավունք ստանալ մասնակցել 2022 թվականի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport24-ը: Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Ջոնաթան Թեյլորը խոսել է Ռուսաստանի որակազրկման մասին և անդրադարձել ֆուտբոլի ընտրանու հնարավոր մասնակցությանը Մունդիալ-2022-ին:

«Եթե Ռուսաստանը հաղթահարի աշխարհի առաջնության որակավորման փուլը, ապա չի կարող ներկայանալ «Ռուսաստան» անվանմամբ, դրոշով և օրհներգով: Ամեն մի ֆուտբոլիստ պարտավոր է հատուկ ստուգում անցնել ՖԻՖԱ-ի հովանու ներքո»,-ասել է Թեյլորը:

Նախօրեին Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, Ռուսաստանին 4 տարով զրկել է միջազգային մրցաշարերին, Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, նրանց հաղթանակների դեպքում չի հնչի իրենց երկրի օրհներգը, երկիրը կզրկվի աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով 2012-2015 թվականներին փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերի դրական արդյունքները:

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը (ՌուսԱԴԱ) իր հերթին հավելել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]