Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն միաձայն ընդունեց ԵԱՏՄ-ի և Վիետնամի մաքսային մարմիններին առնչվող օրենքի նախագիծը

ԱԺ-ն միաձայն ընդունեց ԵԱՏՄ-ի և Վիետնամի մաքսային մարմիններին առնչվող օրենքի 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը նոյեմբերի 25-ին ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Արձանագրությունն, ըստ էության, ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ է, որը բխում է 2015-ի մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրից: Համաձայնագիրը 2016-ի հուլիսին վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից, և նախատեսվում է մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակում»,- նշել էր Անանյանը:

Տեղեկատվության փոխանակումը համաձայնագրով նախատեսված է եղել իրականացնել 3 փուլով. առաջին փուլը՝ 2018-ի հոկտեմբերի 5-ին, երկրորդը՝ 2019-ի հոկտեմբերի 5-ին և երրորդը՝ 2021-ի հոկտեմբերի 5-ին: Սակայն ստորագրման պահին Հայաստանը ունեցել է վերապահում այն առումով, որ արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտնում դիվանագիտական խողովակներով պետությունների միջև փոխանակման և ներպետական համաձայնեցման բոլոր գործընթացներ իրականացնելուց և ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Թեև արձանագրությունը նախատեսում էր նախնական տեղեկատվական փոխանակման փուլ դեռ 2018-ի հոկտեմբերի 5-ից, սակայն ՀՀ-ն այս արձանագրության շրջանակում տեղեկատվության փոխանակման չի մասնակցել:

Արձանագրությունով սահմանվում են այն ապրանքների խմբերը, որոնց վերաբերյալ պետք է լինի տեղեկատվության փոխանակում: Տեղեկատվության փոխանակումն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով, այսինքն՝ հանձնաժողովն է լինելու այն մարմինը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է տեղեկատվությունը փոխանակի Վիետնամի կենտրոնական մաքսային մարմնի միջև: Նախատեսվում է, որ տեղեկատվությունը պետք է փոխանակվի մաքսային մարմնի կողմից այդ տեղեկատվությունը հայտնի դառնալու պահից սկսած 4 ժամվա ընթացքում: Անանյանը նշել էր, որ որպես ՀՀ մաքսային մարմին ուղղակիորեն շահագրգռված են այդպիսի տեղեկատվություն ստանալու համար:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ընդունվեց միաձայն՝ 98 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]