Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը  

Երևանում ընթանում է ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 250 հայ մարզիչներ, եվրոպացի մասնագետներ մասնակցում են մարզչական երկօրյա սեմինարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիան: Երևանում մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, որը ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկայացրեց իր կողմից ստեղծված Մարզումային ազգային ծրագիրը, իսկ ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի գործառույթները և ՀՖՖ 2019-2025 թթ. ռազմավարությունը:

ՀՖՖ ֆուտբոլի «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան ներկայացրեց բարձրակարգ ակումբում ֆուտբոլային կամ մարզական տնօրենի գործունեությունը:

Բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոս Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, պատմեցին ֆուտբոլիստների ճիշտ սննդակարգի մասին: 

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի 2018/2019 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել մարզիչներին: 

Սեմինարը կշարունակվի նաև դեկտեմբերի 10-ին: Միջոցառմանը ներկա մարզիչները կստանան թարմացված արտոնագրեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]