Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից. Daily Mail

Միլիոնավոր օգտատերեր 2020 թվականից չեն կարողանա օգտվել WhatsApp-ից. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերը 2020 թվականից կդադարի աշխատել ամբողջ աշխարհի միլիոնավոր սարքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Խոսքը, մասնավորապես, iOS 8 օպերացիոն համակարգով կամ ավելի հին տարբերակով աշխատող iPhone-ների եւ 2.3.7 կամ ավելի ավագ տարբերակի Android-ով աշխատող սարքերի մասին Է: Այդ օգտատերերը չեն կարողանա WhatsApp-ից օգտվել 2020 թվականի փետրվարի 1-ից:

Ինչպես ընդգծում Է Daily Mail-ը, նշված սարքերի տերերն արդեն չեն կարող նոր օգտահաշիվներ բացել WhatsApp-ում կամ վերահաստատել գոյություն ունեցողները:

Նշվում Է, որ մեսենջերը նաեւ Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող բոլոր սարքերում չի աշխատի 2019 թվականի դեկտեմբերի 31-ից, նույն այն օրը, երբ Microsoft-ը կդադարեցնի աջակցությունը Windows 10 Mobile OS-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]