Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը մտել Է Alphabet-ի տնօրենների խորհուրդ

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրը մտել Է Alphabet-ի տնօրենների խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկուհի Ֆրենսիս Առնոլդը մտել Է Alphabet հոլդինգի տնօրենների խորհուրդ, որի մասն Է կազմում Google ընկերությունը: Այդ մասին Google-ի եւ Alphabet-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչային դեկտեմբերի 10-ին հայտնել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ Ֆրենսիս Առնոլդին ողջունելու Alphabet-ի տնօրենների խորհրդում: Ֆրենսիսը գիտական գործունեության եւ աշխատանքի հարուստ փորձ ունի այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են քիմիան, ինժեներիան, վերականգնվող Էներգիան եւ այլն, ինչպես նաեւ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Է: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ աշխատելու հնարավորությանը»,-նշել Է Պիչային:

Առնոլդը մշակել Է ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի մեթոդիկան, որը բջջին հարկադրում Է արտադրել նոր, ավելի վաղ գոյություն չունեցող ֆերմենտներ, որոնց աշխատանքի հիման վրա կարելի Է ստեղծել նոր դեղամիջոցներ, Էկոլոգիապես մաքուր կենսավառելիքի տեսակներ: 2018 թվականին նա քիմիայի գծով Նոբելյան մրցանակի Է արժանացել Ջորջ Սմիթի եւ Գրեգ Ուինթերի հետ համատեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]