1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրազիլիայում ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել թռիչքի ժամանակ երեխայի ծնվելուց հետո

Բրազիլիայում ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել թռիչքի ժամանակ երեխայի ծնվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղջիկ Է լույս աշխարհ եկել ինքնաթիռում, որը կատարում Էր Սան Պաուլուից Չիլիի մայրաքաղաք Սանտյագո չվերթը: Միջադեպի պատճառով օդաչուները հարկադրված են եղել ինքնաթիռն իջեցնել Պորտու Ալեգրի քաղաքում (Բրազիլիայի հարավ), որտեղ մորը նորածնի հետ հանձնել են բժիշկներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել Է G1 պորտալը:

Չիլիացի զույգը տուն Էր վերադառնում Ռիո դե Ժանեյրոյում անցկացրած արձակուրդից հետո: Բժիշկը, որի հսկողության տակ Էր գտնվում կինը, նրան տվել Էր տեղեկանք, որը թույլ Էր տալիս կատարել ավիաթռիչքներ, չնայած այն բանին, որ նա արդեն հղիության իններորդ ամսում Էր: Սակայն Սան Պաուլուի տարանցիկ օդանավակայանից թռչելուց հետո, երբ հանրանավը հասել Էր սահմանված բարձրության, ապագա մոր մոտ սկսվել են երկունքի ցավերը:

Սալոնում եղել են շտապ օգնության միանգամից երկու բժիշկ եւ բուժքույր, որոնք նորածնին օգնել են լույս աշխարհ գալ: «Նրա ծնվելուն ծափահարել Է ամբողջ ինքնաթիռը»,- հիշում Է հայրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]