Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բաքվում այրվում Է շինանյութերի խոշոր շուկան

Բաքվում այրվում Է շինանյութերի խոշոր շուկան

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաքում դեկտեմբերի 10-ին հրդեհ Է բռնկել շինանյութերի շուկայում: Այդ մասին հայտնել Է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ծառայությման տվյալներով՝ բռնկումը տեղի Է ունեցել Բինագադիի շրջանի Eurohome շինանյութերի մեծածախ վաճառքի շուկայի տարածքում: «Կրակի մարմանը ներգրավված են Հրշեջ պահպանության պետական ծառայության եւ Հատուկ ռիսկի մասնագիտական ծառայության ուժերը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ականատեսները, բռնկել Է շինայութերի խանութներից մեկը, ինչից հետո կրակը տարածվել Է շուկայի այլ խանութներ: Հրդեհի մարմանը ներգրավված Է արտակարգ իրավիճակների նախարարության երեք ուղղաթիռ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am