Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինը ջերմացում Է նկատել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում

Պուտինը ջերմացում Է նկատել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման իրադրության հարցում ջերմացում Է նկատվում: Այս կարծիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Է Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Կա արդյոք ինչ-որ ջերմացում: Ես կարծում եմ, որ այո»,- հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարը: Նրա խոսքով՝ հակամարտության լուծման գործընթացը, ինչպես եւ Ուկրաինայի հետ հարաբերությունները, շարժվում են ճիշտ ուղղությամբ: Պուտինը նաեւ նշել Է, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի ուժերի ներածին չափ ավանդ ներդնի Դոնբասի իրադրության կարգավորման խնդրում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին կարծում Է, որ Փարիզում «նորմանդական ձեւաչափով» բանակցությունների ընթացքում հաջողվեց հաղթահարել լճացումը, որը դիտվում Էր Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]