Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ  անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ  անկախության հանրաքվեի եւ 
Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ պետական կարեւորագույն տոնի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Թե՛ 1991 թվականին եւ թե՛ 2006 թվականին այս օրը մեր ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ իր ձայնը տալով՝ հանուն ազատ ու անկախ Արցախի, հանուն ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու անսասան որոշման: Մեր պետականաշինության ճանապարհին կարեւոր քայլ էր երկրի հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը, որի հիմքում մարդն է, նրա իրավունքների, ազատությունների ու շահերի պաշտպանությունը: Սրանք համամարդկային արժեքներ են, որոնք կարեւոր են քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար:

Եվ արդեն 28 տարի է՝ մենք ընթանում ենք այս ճանապարհով՝ օր օրի զարգացնելով ու զորացնելով մեր երկիրը, ամրապնդելով պետականության հիմքերն ու ժողովրդի անվտանգությունը, բարելավելով մարդկանց կենսապայմանները: Սա բարդ ու անհարթ ճանապարհ է, որը մեր ժողովուրդն անցնում է պատվով ու արժանապատվությամբ՝ անձնվիրաբար հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ՝ ի փառս Արցախի Հանրապետության ու մեր ժողովրդի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է շնորհավորական ուղերձում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ