Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ է որոշվել նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ի՞նչ է որոշվել նոր փաստաթղթում խոշոր 
ՀԷԿ-երի մասով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036 թ. զարգացման ուղիների  փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով:

Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը:

«Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները:  Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որեւէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրեւ էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որեւէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ եւ վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,-ասել է Հակոբ Վարդանյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այօրվա համարում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]