Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տաշիրի տարածաշրջանում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

Տաշիրի տարածաշրջանում այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 9-ին, ժամը 17:29-ին տեղեկություն է ստացել, որ Սարչապետ-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]