Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականներն առողջ սննդակարգ են մշակել մսի սիրահարների համար

Գիտնականներն առողջ սննդակարգ են մշակել մսի սիրահարների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականները մշակել են միջերկրածովյան սննդակարգի հատուկ տարբերակ նրանց համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել մսային ուտեստներից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշ երկրներում միսը գերիշխում է սննդակարգում: Նման երկրներից մեկն Ավստրալիան է, որտեղի վիճակագրության համաձայն, մեկ հոգին տարեկան շուրջ 100 կգ միս է ուտում: Հայտնի է, որ կարմիր մսի մեծ քանակությամբ օգտագործումն այնքան էլ օգտակար չէ առողջության համար:

Ամենից առողջարար դիետան ողջ աշխարհում համարվում է միջերկրածովյան: Այն օգտակար է սրտի, անոթների և գլխուղեղի առողջության համար:

Նման սննդակարգը ներառում է ձիթապտղի յուղ, մրգեր, բանջարեղեն, ընկուզեղեն, սերմեր, ամբողջական ալյուրից պատրաստված հաց, պաստա, ձավարեղեն, ձկան, ծովամթերքի և կարմիր գինու չափավոր օգտագործում:

Ավստրալացի գիտնականները ստեղծել են այս սննդակարգի փոփոխված տարբերակը մսակերների համար: Այն թույլատրում է հիմնական ուտելիքներից բացի շաբաթական օգտագործել 250 գրամ ոչ յուղոտ խոզի միս: Դա հարմար է նաև այն մարդկանց համար, որոնք ձուկ կամ կարմիր միս չեն ուտում:

Հեղինակները գիտափորձ են իրականացրել 45-80 տարեկան 35 մասնակիցների շրջանում, որի արդյունքներով պարզվել է, որ մսի սիրահարները նման սննդակարգ պահելով կարող են առողջ մնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]