Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է անցկացրել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունն է 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են առկա խնդիրների ու ընթացող շինարարական աշխատանքների մասին:

«Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց ճապոնական մեքենաները մարզային փրկարարական վարչություններին հանձնելու գործընթացի մասին, որը նախատեսվում է իրականացնել 2020 թ. հունվարի 17-ից:

Վրեժ Գաբրիելյանը հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ սկսել 2020 թ. հունվարի 10-ին նախատեսված ամերիկյան գույքի ընդունման աշխատանքների ուղղությամբ և նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են նաև ԱԻ նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Հանձնարարվեց նաև խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման նկատմամբ:

Կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց ներկայացնել յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման և յուրաքանչյուր հաստիքի անհրաժեշտության հիմնավորում, ներկայացնել բնութագիր՝ յուրաքանչյուր աշխատակցի նշանակման նպատակահարմարության վերաբերյալ:

Ծառայության կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Ավագյանին հանձնարարվեց յուրաքանչյուր շաբաթ՝ խորհրդակցությունից 1 օր առաջ, անձամբ ներկայացնել նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունը:

Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը տվեց մի շարք հանձնարարականներ ծառայության արդյունավետ կազմակերպման և կարգապահական խնդիրների հետ կապված:

Գեներալ Գաբրիելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ծառայությունը պետք է իրականացվի Փրկարար ծառայության կանոնագրքի պահանջների հստակ պահպանմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]