1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կիրառում է ԵՄ փորձը

Բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում ԱԻՆ-ը կիրառում է ԵՄ 
փորձը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East - 3) ծրագրի թիմի ղեկավար Պետր Գլերումին և փորձագետ Ջորջ Քարասենին: Այս մասին Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանդիպման նպատակն էր ամփոփել և գնահատել PPRD East–2 փուլի արդյունքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց PPRD East-3 ծրագրի նախապատրաստական աշխատանքների քննարկման հնարավորություն ընձեռելու համար, կարևորելով ծրագիրը և այն մեծ աշխատանքը, որն իրականացվել է նախորդ փուլերի ժամանակ:

Միայն 2-րդ փուլի ընթացքում կազմակերպվել է 92 տեղական և տարածաշրջանային միջոցառում, որոնց Հայաստանից մասնակցել են մոտ 300 մասնակից՝ ներառյալ MOLDEX վարժանքը: Ստեղծվել են միջգերատեսչական աշխատանքային խմբեր և մշակվել փաստաթղթեր:

Իր խոսքում Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ PPRD East-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարարն ընդգծեց փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:

Քննարկվեցին PPRD East-3 ծրագրի իրականացման նոր ուղղությունները. հիդրոերկրաբանական (սողանք, սելավ, քարաթափում, ջրհեղեղ, երաշտ) աղետի կառավարում, ռիսկի գնահատում, կանխարգելիչ միջոցառումների պլանավորում, փորձագետների փոխանակում, կամավորական փրկարարական շարժման ձևավորում և զարգացում:

Գնահատելով ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված միջոցառումները՝ կողմերը փաստել են, որ բավական մեծ առաջընթաց կա ընդունող պետության Ազգային աջակցման համակարգի հնարավորությունների զարգացման և ռիսկային գոտիների քարտեզագրման գործընթացում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հանրային իրազեկման մեխանիզմների բարելավման և կամավորական ուժերի ձևավորման ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]