Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Մարդկային զարգացման զեկույցը Հայաստանում արձանագրել է կրթություն- աշխատաշուկա ճեղքվածք

Մարդկային զարգացման զեկույցը Հայաստանում արձանագրել է կրթություն-
աշխատաշուկա ճեղքվածք

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման ազգային զեկույցը (2018/2019) այս անգամ Հայաստանում արձանագրել է երիտասարդությանն առնչվող մի շարք խնդիրներ, օրինակներով առաջարկել դրանց լուծումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ապագա ունենալու իրավունքը. Հայաստանը վերափոխվող երիտասարդությունը» խորագրով ազգային զեկույցի շնորհանդեսի շրջանակում այս մասին պատմեց փորձագիտական խմբի անդամ Արեգ Թադևոսյանը:

«Այս անգամ զեկույցի համար ընտրվեց երիտասարդության թեման: Զեկույցի արձանագրումները բազմաթիվ են: Նախ` արձանագրել ենք, որ մենք գործ ունենք համակարգային խնդիրների հետ: Կրթաշուկա-աշխատաշուկա ճեղքվածք կա, մարդը 10 տարուց ավել ծախսում է կրթության սեկտորում, սակայն աշխատաշուկայում իր տեղը չի գտնում: Մենք Հայաստանում փնտրեցինք նաև ռազմավարական մտքի հարթակներ, որոնք մտածում են երիտասարդների՝ ոչ թե ներկայիս, այլ երկարաժամկետ խնդիրների մասին,  սակայն, ցավոք, շատ այդպիսի շատ քիչ հարթակներ գտանք»,-ասաց Թադևոսյանը:

Զեկույցը բաղկացած է 4 հիմնական գլուխներից։ Առաջինն առնչվում է պետական երիտասարդական քաղաքականությունը, թե ինչպես է պետությունը մոտենում երիտասարդության խնդիրներին, հարցերին: Երկրորդը վերաբերվում է երիտասարդության մասնակցության և կամավորության խնդիրներին, երրորդը՝ կրթություն-աշխատաշուկա կապին, չորրորդն ամփոփիչ գլուխն է, որն առնչվում է երիտասարդների արդի մարտահրավերներին, թաքնված ռեսուրսներին:

«Երիտասարդական քաղաքականության դաշտը բավականին լավ վիճակում է։ Սակայն հստակ չէ, թե ապագայում ինչպիսին պետք է լինի պետության մոտեցումը, ինչպիսի քաղաքականություն ու ռազմավարություն պետք է ունենա պետությունը երիտասարդական խնդիրների լուծման համար: Երիտասարդության նկատմամբ պետական քաղաքականությունը վերանայման կարիք ունի: Կան մարտահրավերներ, որոնք դուրս են մնացել պետական քաղաքականությունից: Բաներ էլ կան, որ ընթացքի մեջ են»,-ասաց Թադևոսյանը:

Զեկույցում ներառվել են նաև բազմաթիվ մարդկային պատմություններ, որոնց միջոցով երիտասարդները որոշակի լուծում են ցույց տալիս։ «Օրինակ` բավականին վատ վիճակում գտնվող համայնքներում ապրող երիտասարդների օրինակներով ցույց է տրվում, որ խնդիրներին կան լուծումներ։ Եվ եթե կարողանանք դրանք համակարգել, կարելի է օգտագործել նաև մյուս համայնքներում»,-ասաց նա:

Զեկույցի պատրաստման աշխատանքները սկսվել են 2018-ից: Թադևոսյանը նշեց՝ հեղափոխության արդյունքում արդեն իսկ արած աշխատանքում շատ բաներ են վերանայել, քանի որ իրավիճակ էր փոխվել:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ