Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին

Աշոտ Ղուլյանը մասնակցել է  Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական 
սեմինարին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետական համալսարանում դեկտեմբերի 9-ին կազմակերպվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին նշվող իրադարձությունների խորհրդի մասին:

ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական օրենքի գործառույթներն ու ընդգծել նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման երաշխավորման գործում: «Սահմանադրությունը յուրահատուկ համաձայնագիր է քաղաքացիների միջև, որը սահմանում է պետության և քաղաքացու փոխհարաբերությունները»,- նշել է Ա. Ղուլյանը:

Գիտական սեմինարին ելույթ են ունեցել ԱրՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և դասախոս Արմինե Դանիելյանը: Սեմինարին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ Գեորգի Սահակյանը, Վիտյա Յարամիշյանը, Վալերի Ավանեսյանը, դասախոսներ և ուսանողներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]