Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի մասնակցելուց

Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերի, նաև Օլիմպիական խաղերի 
մասնակցելուց

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է WADA-ի մամուլի ծառայությունը: Շվեյցարական Լոզանում ընթացող կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու իրավունքից:

Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններ, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների):

Ռուսական հակադոպինգային կազմակերպությունն (Ռուսադա) էլ իր հերթին հավելել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե Ռուսադան չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն:

Որոշումը վերաբերում է նաև ֆուտբոլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]