Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բասկետբոլի Ա լիգայի մի քանի ակումբ ֆինանսական խնդիրներ ունեն  

Բասկետբոլի Ա լիգայի մի քանի ակումբ ֆինանսական խնդիրներ ունեն

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության թիմերը ֆինանսական խնդիրներ ունեն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը: Նա փաստեց, որ թիմերը ֆինանսական աջակցությունը ստանում են լիբանանահայերից: «Լիբանանում առկա քաղաքական-ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունն է թողնում նաև հայկական ակումբների վրա: Նրանք իրենց բասկետբոլիստների աշխատավարձերը չեն կարողանում վճարել»,-շեշտեց Պողոսյանը:  Լիգայի նախագահն առանձնացրեց, որ «Արագած», «Էրեբունի» և «Երևան» ակումբների ֆինանսավորումը գալիս է Լիբանանից, և նրանք հիմա լուրջ խնդրի առաջ են կանգնած:

Ամփոփելով անցնող տարին՝ Պողոսյանը շեշտեց, որ լիգայի զարգացման տեսանկյունից  աճ կա, բայց նախորդ տարվա համեմատ աճը թռիչքային չէ: «Այս մրցաշրջանում նպատակ ունենք աղջիկների առաջնություն ստեղծել»,-ասաց նա: Պողոսյանի խոսքով` բասկետբոլի զարգացման հիմնական խոչընդոտը բավականաչափ մարզադահլիճներ չունենալն է:

Կանոնավոր առաջնության գլխավոր քարտուղար Արաքս Սիմոնյանի խոսքով` հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ մեծ է, հատկապես մանկապատանեկան տարիքի երեխաների շրջանում: «Հիմա կա նոր սերունդ, որը կարող է հետագայում խաղալ կանոնավոր առաջնությունում»,- շեշտեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]