1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն Է հայտնել

Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն Է հայտնել
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գնալ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել Է Իրանում ձերբակալված ամերիկացի ուսանող Վան Սիյուեին իրանցի կենսաբան Մասուդ Սուլեյմանիի հետ փոխանակելու մասին, որը ձերբակալվել Էր ԱՄՆ-ում:
«Մեր սկզբունքն Է՝ (փոխանակումը) բոլորին՝ բոլորով: Մենք առաջվա պես դա ենք պնդում»,-ասել Է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում, հավելելով, որ Իրանի իշխանություններն ուրախ են կայացած փոխանակումից:
Նրա խոսքով՝ Իրանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնել Է ազատ արձակել ամերիկացի ուսանողին: Փոխանակման գործում իր դերն Է խաղացել նաեւ ամերիկացի նախկին պաշտոնյան, որն Իրանին ուղերձ Էր հղել դրա վերաբերյալ, հավելել Է Ռաբիին, սակայն չի նշել նրա անունը:
Հարցին, թե կարող Է արդյոք փոխանակումը հող ստեղծել ԱՄՆ-ի հետ այլ թեմաների շուրջ բանակցությունների համար, նա պատասխանել Է, որ Իրանի դիրքորոշումն առաջվանն Է՝ ԱՄՆ-ի հետ 5+1 ձեւաչափով (Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ) բանակցությունների համար Վաշինգտոնն առաջին հերթին պետք Է չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]