Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՉԺՀ-ն երեք տարի անց կհրաժարվի արտասահմանում արտադրվող համակարգչային տեխնիկայից. Financial Times

ՉԺՀ-ն երեք տարի անց կհրաժարվի արտասահմանում արտադրվող համակարգչային տեխնիկայից. Financial Times
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի կառավարությունը կարգադրել Է երեք տարի անց ամբողջովին հրաժարվել պետական հաստատություններում եւ հասարակական կազմակերպություններում համակարգչային սարքավորման եւ ծրագրային ապահովման օգտագործումից, որոնք ստեղծվել են երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առաջին հերթին կփոխարինվի ամերիկյան այնպիսի ընկերությունների տեխնիկան, ինչպիսիք են՝ HP-ը, Dell-ը եւ Microsoft-ը: Դրան փոխարեն կառավարությունը պլանավորում Է օգտագործել Lenovo չինական ընկերության տեխնիկան:
Առանձին վերլուծաբանների տվյալներով՝ չինական համարժեքներով փոխարինման են ենթակա 20-30 միլիոնից ավելի Էլեկտրոնային սարքեր: Փոխարինումը տեղի Է ունենալու աստիճանաբար. այսպես, 2020 թվականի ընթացքում պլանավորվում Է փոխարինել արտասահմանյան արտադրության համակարգիչների մոտավորապես 30 տոկոսը, 2021 թվականին՝ շուրջ 50 տոկոսը, 2022 թվականին՝ մնացած 20 տոկոսը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, այդ միջոցառումը կառավարության մեծ արշավի բաղկացուցիչ մասն Է, որը նպատակամիտված Է հայրենական համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը եւ օտարերկրյա տեխնոլոգիաներից կախվածության թուլացմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի գերատեսչությունների կողմից չինական Huawei եւ ZTE ընկերությունների արտադրած սարքավորումների օգտագործման արգելքի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]