Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան

Վերջին օրերին սահմանին ընդհանրապես լարվածություն չկա. Գաբրիել Բալայան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում վերջին օրերին լարվածություն չկա, կրակոցները նվազել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Այս պահին սահմանին իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նախկինում եղել է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Վերջին երեք օրը սահմանին լարվածություն չկա, կրակոցները զարմանալիորեն նվազել են: Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ հակառակորդը համարժեք պատասխան է ստանում: Հաճախ լինում են նաև անկանոն կրակոցներ՝ ելնելով եղանակային պայմաններից: Մառախուղի ժամանակ երբեմն ինչ-որ բան են նկատում, չեն հասկանում ինչ է, չեն կողմնորոշվում և կրակ են արձակում, սակայն դա ուղղված չէ որևէ մեկի դեմ»,- նշեց Բալայանը:

Նրա խոսքով՝ սահմանին ամեն ինչ գտնվում է օպերատիվ վերահսկողության տակ, և լայնածավալ կամ պաշտպանողական հարձակման նախանշաններ այս պահին չկան:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ