Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում հուսով են, որ ՌԴ-ն Ֆորդոյի օբյեկտում աշխատելուց չի հրաժարվի ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանում հուսով են, որ ՌԴ-ն Ֆորդոյի օբյեկտում աշխատելուց չի հրաժարվի ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կարծում Է, որ Ռուսաստանը կշարունակի իր հետ փոխգործակցել Ֆորդո ատոմային օբյեկտու տարվող աշխատանքում, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների գծով բացառությունների չեղարկմանը, չի թողնի նախագծի հետ կապված աշխատանքը »,-նրա խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Քամալվանդին նշել Է, որ Մոսկվան «շարունակում Է մասնակցել «Բուշերի» ատոմային Էլեկտրակայանի երկրորդ եւ երրորդ բլոկների շինարարությանը»:
Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ Է հետագայում կայուն իզոտոպների հետ կապված աշխատանքն իրականացնել նաեւ առանց Ռուսաստանի»: «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցությունը մեզ հետ»,-հավելել Է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը:
Նոյեմբերի 6-ին Իրանը միջուկային գործարքով իր կամավոր պարտավորությունների կրճատման հերթական փուլի շրջանակներում սկսել Է գազ ներմղել Ֆորդո օբյեկտի ցենտրիֆուգներ: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը հայտարարել Է դեկտեմբերի 15-ից այս օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին: Այս ֆոնին դեկտեմբերի 5-ին «ՏՎԷԼ» ընկերությունը (մտնում Է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մեջ) Թեհրանին տեղեկացրել Է բժշկական նպատակներով կայուն իզոտոպների արտադրության համար Ֆորդոյում գազային ցենտրիֆուգների երկու կասկադների մոդիֆիկացման նախագծի աշխատանքները դադարեցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am