Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առնվազն հինգ մարդ Է զոհվել Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով

Առնվազն հինգ մարդ Է զոհվել Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման հետեւանքով


ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով, կան անհետ կորածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ չորս տուժածի մասին:
Ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը հայտարարել Է, որ զոհվածների եւ տուժածների մեջ կան օտարերկրացիներ:
Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտնել Է, որ հրաբխի ժայթքման պահին դրա մերձակայքում եղել Է մոտավորապես հարյուր մարդ: Նա նշել Է, որ հրաբխի մոտ գտնվողների մեծամասնությունը, հավանաբար, զբոսաշրջիկներ են: Ավելի ուշ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հրապարակել Է հայտարարություն, որում հայտնել Է, թե, չնայած սկզբնական տվյալներին, իշխանությունները գտնում են, որ մարդկանց թիվը 50-ից պակաս Է եղել: Նշվում Է, որ նրանցից ոմանց արդեն դուրս են բերել կղզուց:
Ուայթ Այլենդը Նոր Զելանդիայի միակ ակտիվ հրաբխային կղզին Է: Նախորդ ժայթքումն արձանագրվել Է 2012 թվականի վերջին - 2013 թվականի սկզբին: Ուայթ կղզին աշխարհի այն ակտիվ հրաբուխներից մեկն Է, ուր մարդիկ առավել հաճախ են այցելում, այն բաց Է տուրիստական ուղեւորությունների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am