Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դդմաշեն համայնքի ավագանու կազմը փոխվել է մեկ անդամով

Դդմաշեն համայնքի ավագանու կազմը փոխվել է մեկ անդամով

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում 2019 թվականին դեկտեմբերի 8-ին կայացած ավագանու ընտրություններում քվեարկված ութ թեկնածուներից յոթը, նախնական տվյալներով, հաղթողներ են ճանաչվել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Դդմաշենում գրանցված 1912 ընտրողներից ավագանու ընտրություններին մասնակցել են 584-ը, որոնցից 131-ը քվեարկել են Էդիկ Ղարիբյանի, 105-ը՝ Ռադիկ Մանուկյանի, 84-ը՝ Ժաննա Սարգսյանի, 82-ը՝ Գուրգեն Հովհաննիսյանի, 62-ը՝ Գառնիկ Թադեւոսյանի, 58-ը՝ Տիգրան Ավետիսյանի, 38-ը՝ Զավեն Մելքոնյանի, 16-ը՝ Վահագն Սարգսյանի օգտին: Ավագանու կազմը փոփոխություն է կրել ընդամենը մեկ անդամով:
Այդ նոր անունը ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած Ռադիկ Մանուկյանն է:
Վահագն Սարգսյանը, որպես ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածու, չի ընտրվել ավագանու անդամ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]