Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տոսկանայում տեղի ունեցած երկրաշարժը շենքեր Է վնասել

Տոսկանայում տեղի ունեցած երկրաշարժը շենքեր Է վնասել
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գեոֆիզիկայի եւ հրաբխաբանության ազգային ինստիտուտը:
Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 04:37-ին (Երեւանի ժամանակով 07:37-ին): Դրա Էպիկենտրոնը գտնվում Էր Ֆլորենցիայից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Սկարպերիա-Է-Սան Պիեռո եւ Բարբերինո-դի-Մուջելո կոմունաների միջեւ, օջախը 9 կիլոմետր խորության վրա Էր: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել Է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 4,8:
Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել, բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց տներն ու փողոց դուրս եկել:
Tgcom24 հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումների հետեւանքով վնասվել Է մի քանի շենք: Բորգո-Սան Լորենցո, Բարբերինո-դի-Մուջելո եւ Վիկիո կոմունաներում որոշում Է ընդունվել դեկտեմբերի 9-ին փակել դպրոցները:
Ինչպես գրում Է Repubblica թերթը, տարածաշրջանում դադարեցված Է երկաթուղային երթեւեկությունը, այդ թվում՝ չեն երթեւեկում ճեպընթացները Ֆլորենցիայի եւ Բոլոնիայի միջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]